Կարևոր իրադարձություններ

ԱԺ-ում քննարկվեց 50 մլն դոլարի վարկային համաձայնագրի ստորագրման հարցը

21 Նոյեմբեր, 2018 14:10
ԱԺ-ում քննարկվեց 50 մլն դոլարի վարկային համաձայնագրի ստորագրման հարցը

Այսօր ԱԺ-ում գումարված արտահերթ նիստի ժամանակ քննարկվեց  Ասիական զարգացման բանկի և ՀՀ կառավարության միջև 2018-ի նոյեմբերի 9-ին կնքված «Հանրային արդյունավետության և ֆինանսական շուկաների ծրագիր. Ենթածրագիր 2» վարկային համաձայնագրի հաստատման հարցը:

Ինչպես ներկայացրել է  ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնակատար Արմեն Հայրապետյանը՝ համաձայնագրով Հայաստանը ներգրավելու է 50 մլն դոլար վարկային միջոցներ:

«Եթե չեմ սխալվում՝ ձեր կառավարությունը դեմ էր, որպեսզի մենք վարկեր վերցնենք և դրանք ծախսենք բյուջեի աջակցության վրա»,- ֆինանսների փոխնախարարին ասել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը՝ հավելելով, թե այդ վարկը հետագայում ինչպե՞ս է փակվելու:

Բաբուխանյանի խոսքով՝ եթե մի օլիգարխի մի հատ լավ թափ տայիք, էդ 50 մլն-ը կդնեիք բյուջե. «Էդ 50 մլն ի՞նչ էր, որ չկարողացաք ստվերային տնտեսության, կոռուպցիայի դեմ պայքարի ընթացքում վերցնեիք, դնեիք բյուջե, որպեսզի էդ 50 մլն-ը նորից չծանրանար մեր ժողովրդի ուսերին»:

 

Լրահոս

Դիտել ավելին