Կարևոր իրադարձություններ

Հայաստանից մեկնելու եմ, բայց երկրից չեմ կարող կտրվել երբեք, ոչ մի պարագայում. Գևորգ Կոստանյան

21 Նոյեմբեր, 2018 13:59
Հայաստանից մեկնելու եմ, բայց երկրից չեմ կարող կտրվել երբեք, ոչ մի պարագայում. Գևորգ Կոստանյան
Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը պատրաստվում է հեռանալ Հայաստանից, բայց նրա խոսքով՝ ոչ մշտապես։
 
«Ես Հայաստանից մեկնելու եմ, բայց ոչ մշտապես։ Երկրից չեմ կարող կտրվել երբեք, որևէ պարագայում։ Առիթ ունեցել եմ ասելու՝ իմ կենսագրության բոլոր ժամանակներում ունեցել եմ հնարավորություն լինել արտերկրում, բայց, երեխեք, սա մեր երկիրն է։ Գալիս է մի պահ, երբ քո որոշումը բարոյական հարթության մեջ է, քան աշխատանքային։ Ես անկեղծ եմ ասում՝ աշխատանքային խնդիր չունեմ», -այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Կոստանյանը։
 
«Իմ գործունեության ընթացքում ես ունեցել եմ բազմաթիվ աշխատանքներ երկրից դուրս գործունեություն ունենլու, տարբեր միջազգային մարմիններում աշխատելու՝ մերժել եմ: »,- ընդգծեց Կոստանյանը:
 
Նա նաև նշեց, որ Հայաստանում՝ խորհրդարանում ցանկացած պարագայում չի աշխատելու, քաղաքական գործունեությունը այնքան էլ հոգեհարազատ չէ նրան:
 
 

Լրահոս

Դիտել ավելին