Կարևոր իրադարձություններ

«Կառավարությունը ներդրողների հետ 500 մլն դրամի ներդրումների պայմանավորվածություն ունի»․ Փաշինյան

21 Նոյեմբեր, 2018 13:30
«Կառավարությունը ներդրողների հետ 500 մլն դրամի ներդրումների պայմանավորվածություն ունի»․ Փաշինյան

 Այսօր՝ նոյեմբերի 21-ին, Նիկոլ Փաշինյանը մեկնել է Արագածոտնի մարզ՝ հանդիպելու տեղացիների հետ։ Մարզի համայնքապետերի հետ հանդիպման ժամանակ նա հայտնել է, որ արդյունաբերության ոլորտում կառավարությունը ներդրողների հետ 500 մլն դրամի ներդրումների պայմանավորվածություն ունի։

«Այս պահի դրությամբ տարբեր իրավիճակներում քննարկման փուլում է մոտ 500 մլն դրամի ներդրում Հայաստանում արտադրության ոլորտում։ Երբ մյուս տարվա ընթացքում դրանք բարեհաջող իրականանան, մեր երկրի կերպարը տնտեսական առումով 180 աստիճանի շրջադարձ է կատարելու։ Խոսքը մի քանի գործարանի կառուցման մասին է, որոնք պետք է փոխեն մեր երկրի տնտեսական կերպարը»,- ասաց Փաշինյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին