Կարևոր իրադարձություններ

«Նոր շուկայի մոդելի արդյունքում կունենանք ավելի էժան էլեկտրաէներգիա » էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար

21 Նոյեմբեր, 2018 12:52
«Նոր շուկայի մոդելի արդյունքում կունենանք ավելի էժան էլեկտրաէներգիա »  էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը, խոսելով գործող էներգետիկ շուկայի մոդելի բարելավման մասին, ասաց, որ մեկ գնորդ – վաճառող մոդելից անցում է կատարվելու ավելի ազատական մոդել։

«Մինչև 2020-21 թվականը պետք է անցնենք նոր մոդելի։ Շուկայի նոր մոդելը նախատեսելու է արտադրող-մատակարար-սպառող շղթայում փոխադարձ պատասխանատվության մեխանիզմների սահմանում», - ասաց Գ. Բաղրամյանը։

Այսօրվա մոդելում, նրա խոսքով, առաջարկի կամ պահանջարկի ցանկացած շեղման հետևանքով կուտակում է լինում բաշխիչ ցանցերում, իսկ նոր մոդելով ցանկացած օղակ պատասխանատու է լինելու իր առաջացրած խնդիրների համար։

«Նոր շուկայի մոդելի արդյունքում, նախատեսում ենք, որ կունենանք նաև միջսահմանային առևտրի ավելացում, որը հնարավորություն կստեղծի ներմուծել ավելի էժան էլեկտրաէներգիա և ունենալ կամ սակագների որոշակի նվազեցում, կամ եղած սակագնի զսպում», - եզրափակեց նախարարի պաշտոնակատարը։ 

 

Լրահոս

Դիտել ավելին