Կարևոր իրադարձություններ

«Հարգելի՛ Նիկոլ, ասեմ ինչ անեք. ուղիղ հարցրեք ձեզ աջակցելու եկած ժողովրդին»․ Արտակ Զաքարյանը՝ Փաշինանին

21 Նոյեմբեր, 2018 12:12
Հեղինակ՝ Արտակ Զաքարյան
«Հարգելի՛ Նիկոլ, ասեմ ինչ անեք. ուղիղ հարցրեք ձեզ աջակցելու եկած ժողովրդին»․ Արտակ Զաքարյանը՝ Փաշինանին

Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում կատարել է գրառում՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին

«Նիկոլ Փաշինյանն ասուլիսում խոսելով ԼԳԲՏ թեմայից, ասում է, որ. “…չե՛ն պատասխանում մի հարցի, որ եթե ՀՀ որևէ քաղաքացի հայտարարի, որ ինքը սեռական փոքրամասնության ներկայացուցիչ է, ի՞նչ պետք է անենք իրեն (այդ քաղաքացուն), ասե՛ք: Սպանե՞ն, քառատե՞ն”:

Հարցն իհարկե սպանելը կամ քառատելը չէ, հարցը ավելի խորն է: Դիմելով ԼԳԲՏ –ների քարոզի դեմ հանդես եկող քաղաքական ու հասարակական ուժերին, վարչապետի պաշտոնակատարը ամենայն հավանականությամբ ենթադրում է, որ դժվա՛ր թե լուծումներ գտնվեն, հետևաբար իշխանությունը ստիպված է լինելու աստիճանաբար հաշվի նստել ու “մարդամեջ” բերել այդ երևույթը:

Պարո՛ն Փաշինյան, տվյալ դեպքում ուզում եմ ավելի անմիջական դիմել, որպես նախկին գործընկերոջ. Հարգելի՛ Նիկոլ, ասեմ ինչ անեք. Ձեր առաջիկա բոլոր նախընտրական հանդիպումների ժամանակ ուղիղ հարցրեք ձեզ աջակցելու եկած ժողովրդին: Այո՛, հենց նրա՛նց. ժողովուրդն է Ձեզ վստահության քվե տալու, հետևաբար հենց մեր քաղաքացիներին էլ հարցրեք, թե ի՞նչ անեք այն մարդկանց հետ, ովքեր հայտարարում են, որ իրենք ԼԳԲՏ ներկայացուցիչներ են: Վստահ եղեք, մարդիկ ձեզ տալու են շատ կոնկրետ պատասխան: Եվ ինչ ասեն այնպես էլ արեք, հավատացեք, այդ հարցում ժողովուրդն ամենաիմաստունն է:

P.S.
Եթե ասեք այդպես չի լինի, ապա ինչպե՞ս է ստացվում, որ բարդ դետալներով և հազար ու մի նրբություններով Արցախյան հիմնախնդիրը, որն ամենակենսական հարցն է Հայաստանի քաղաքական էլիտայի համար, ըստ Ձեզ՝ հանրահավաքներում քննարկել կլինի (ինչպես ասել եք օգոստոսի 17-ի հանրահավաքում) իսկ այդ պարզ հարցը չի լինի»: 

 

Լրահոս

Դիտել ավելին