Կարևոր իրադարձություններ

ԱԺ արտահերթ նիստ է գումարվել

21 Նոյեմբեր, 2018 11:07
ԱԺ արտահերթ նիստ է գումարվել

 Այսօր գումարվել է խորհրդարանի արտահերթ նիստ` Կառավարության նախաձեռնությամբ և  Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ:

Արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված են, մասնավորապես, 2019 թվականի պետական բյուջեի նախագիծը: Բացի այդ, ԱԺ-ն կքննարկի  նաև «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որի համաձայն  Հայաստանի նախագահի նստավայրը կտեղափոխվի Երևանի Մաշտոցի 47 հասցեից Բաղրամյան 26,  իսկ վարչապետի նստավայրը՝ Բաղրամյան 26-ից Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1:

Կքննարկվեն նաև «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը և մի շարք այլ համաձահկնագրեր:

 

Լրահոս

Դիտել ավելին