Կարևոր իրադարձություններ

Թեժ պայքար Սուրենավան համայնքում ․ «Հրապարակ»

21 Նոյեմբեր, 2018 08:48
Թեժ պայքար Սուրենավան համայնքում ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ ռեյտինգային ցուցակում է ընդգրկված նաեւ Արարատի մարզի Սուրենավանի գյուղապետ Կարո Կարապետյանը՝ Դուշմանը, որն աչքի ընկավ ապրիլյան հեղափոխության օրերին: Նա մի քանի կուսակից համայնքապետերի հետ փորձում էր կասեցնել շարժման մասնակիցների երթը դեպի Երեւան, որը գլխավորում էր Արարատի գործող մարզպետ, այն ժամանակ Նոր կյանքի գյուղապետ Գարիկ Սարգսյանը: Կարապետյանը ջերմ հարաբերություններ ունի «Ավշարի» Գրիգորյանների հետ: Սպասվում է, որ այս գյուղում թեժ պայքար է ընթանալու, քանի որ Կարապետյանի գլխավոր մրցակիցը՝ «ՔՊ» ռեյտինգային թեկնածու Հովիկ Աղազարյանը, նույնպես ծնունդով սուրենավանցի է»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին