Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482,5
    485,5

  • EUR

    543
    551

  • RUB

    7,16
    7,41

Կարևոր իրադարձություններ

 

Ադրբեջանում այսօր կայացավ Կարեն Ղազարյանի գործով հերթական դատական նիստը

20 Նոյեմբեր, 2018 21:25
Ադրբեջանում այսօր կայացավ Կարեն Ղազարյանի գործով հերթական դատական նիստը

Գյանջայի դատարանում այսօր կայացել է մոլորված սահմանն անցած և Ադրբեջանի կողմից որպես դիվերսանտ որակված Կարեն Ղազարյանի գործով հերթական դատական նիստը:

Report.az-ի փոխանցմամբ՝ Կարեն Ղազարյանին մեղադրանքնր են առաջադրվել մի շարք հոդվածներով՝ կյանքի ու առողջության դեմ հանցագործության, տնտեսական գործունեության դեմ հանցագործության, պետության սահմանադրական կարգի ու անվտանգության խախտման և հասարակական անվտանգության խաթարման հոդվածներով:

Դատական նիստի ընթացքում ցուցմունք է տվել այսես կոչված տուժող կողմը՝ Խադիև Նազիմ Թեյմուր օղլին, ով հայտարարել է, թե ծանոթ չէ մեղադրյալի հետ, չի շփվել նրա հետ, պարզապես լսել է, որ իրեն պատկանող շուկայի տարածքում Կարեն Ղազարյանը պատրաստվել է պայթյուն իրականացնել՝ սպանելով հարյուրավոր մարդկանց:

«Վկան» նաև խնդրել է հնարավորինս խիստ պատժել «հանցագործին» ու հավելել, որ հայերը շատ լավ գիտեն այդ շուկայի ելումուտը, քանի որ խորհրդային տարիներին եղել են այնտեղ: Վկային լսելուց հետո դատական նիստը հետաձգվել է: Հերթական դատական նիստը նշանակվել է նոյեմբերի 27-ին:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին