Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483
    486

  • EUR

    545,5
    553,5

  • RUB

    7,16
    7,41

Կարևոր իրադարձություններ

 

Հ2 հեռուստաընկերությունը ֆինանսական խնդիրներ ունի․ Մայրապետյանի փաստաբան

20 Նոյեմբեր, 2018 17:41
Հ2 հեռուստաընկերությունը ֆինանսական խնդիրներ ունի․ Մայրապետյանի փաստաբան

 ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, այսօր՝ նոյեմբերի 20-ին, մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով «Հ2» հեռուստաընկերության սեփականատեր, գործարար Սամվել Մայրապետյանի կալանավորմանը, հայտարարեց.  «Ես չեմ ուզում որևէ հայտարարություն անել, որը կընկալվի որպես նախաքննության վրա ազդեցություն, բայց Սամվել Մայրապետյանի մասով այն տեղեկատվությունը, որն առկա է, որի մի մասը հրապարակային է, տալիս է հիմքեր ասելու, որ այս գործում կարող ենք առնչվել շատ խոշոր կոռուպցիոն խաչմերուկի հետ»:  

Սամվել Մայրապետյանի փաստաբան Կարեն Բատիկյանը Shabat.am-ի հետ զրույցում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությանը, ասաց, որ ծանոթ չէ ասուլիսի ընթացքում հնչած մանրամասներին․  «Եթե խոսքը վերաբերում է կոռուպցիոն խաչմերուկի բացահատմանը, իհարկե կողմ եմ, որ ցանկացած կոռուպցիա բացահայտվի»։ 

Փաշինյանը նշել էր, որ ըստ իրեն փոխանցված ինֆորմացիայի կալանք կա դրված «Հ2» լրատվամիջոցի հաշիվների վրա, սակայն ինքը հետաքրքրվել ու պարզվել է, որ դա իրականությանը չի համապատասխանում։

«Հետաքրքրվեցին ու ինձ ասեցին, որ լրատվամիջոցի որևէ հաշվի վրա կալանք դրված չէ, կալանք դրված է որպես մեղադրյալ ներգրավված անձի հաշիվների վրա»։ Խոսելով այս թեմայի մասին, փաստաբանն ասաց․

«Ի սկզբանե ասված էր , որ կալանք է դրված Սամվել Մայրապետյանի անձնական հաշիվների վրա, որն էլ խոչընդոտել է լրատավամիջոցի աշխատանքներին, քանի որ Հ2 հեռուստաընկերության անձնակազմը  ֆինանսավորվում է Սամվել Մայրապետյանի անձնական հաշիվներով: Այս խնդրի վերբաբերյալ վարույթն իրականացնող մարմնին  բավականին շատ տեղեկատվություն է փոխանցվել ֆինանսական, հաշվապահական փաստաթղթեր են ներկայացվել: 

Փաստաբան Կարեն Բատիկյանի խոսքով հեռուստաընկերությունը ֆինանսական խնդիրներ ունի. «Անցյալ ամիս ֆինանսավորումը ինչ-որ ձևով իրականացվեց՝ 127 աշխատակից վճարվեց, բայց հիմա քանի որ կալանքի տակ է այդ ֆինանսավորումը հնարավոր չէ իրականացնել»: 

 

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին