Կարևոր իրադարձություններ

Հույս ունեմ, որ մեր ամերիկացի գործընկերներն ըմբռնումով են մոտենում մեր իրավիճակին. Փաշինյանն՝ Իրանի մասին

20 Նոյեմբեր, 2018 17:39
Հույս ունեմ, որ մեր ամերիկացի գործընկերներն ըմբռնումով են մոտենում մեր իրավիճակին. Փաշինյանն՝ Իրանի մասին

Իրանի հետ հարաբերությունների վերաբերյալ մեր պատկերացումները մենք հայտարարել ենք և դրանում որեւէ փոփոխություն անելու անհրաժեշտություն չենք տեսնում։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 20–ին, Կառավարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

« Հարաբերությունների լավ մակարդակը ոչ միայն պետք է պահպանենք, այլև զարգացնենք։ Պետք է ինտենսիվ զարգացնենք այդ հարաբերություննեը, և այդ հարաբերությունները պետք է լինեն փոխշահավետ։ Բանկային համակարգում տարբեր տեղերում լինում են խնդիրներ։ Օրինակ, ընկերությունն ունի հարաբերություններ ամերիկյան եւ իրանական ընկերության հետ, լինում է այնպես, որ ամերիկյան գործընկերը դնում է ընտրություն՝ եթե ուզում ես շարունակել ինձ հետ աշխատել, պետք է դադարեցնես համագործակցությունն իրանական ընկերության հետ։ Դա մասնավոր հարց է, իսկ կառավարական մակարդակում մեր դիրքորոշումը ներկայացրել ենք, մեր շահերը ներկայացրել ենք հայ–իրանական եւ հայ–վրացական հարաբերությունների մասին։ Հույս ունեմ, որ մեր ամերիկացի գործընկերներն ըմբռնումով են մոտենում մեր իրավիճակին և քաղաքականությանը, որովհետեւ մեզ համար շատ կարեւոր է հայ–ամերիկյան հարաբերությունները լավ տեմպերով զարգացնելը»,– ասաց Նիկոլ Փաշինյանը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին