Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է, որ իր վարկանիշը գցի

20 Նոյեմբեր, 2018 17:18
Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է, որ իր վարկանիշը գցի

«Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է, որ իր վարկանիշը գցի»,- կարծում է  ԵՊՀ «Եվրոպական ուսումնասիրություններ»-ի կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը:

Shabat.am-ի հետ զրույցում  Արթուր Ղազինյանը նշեց իր նկատառումները.

«Առաջինը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ  երկրում  800 հազար մարդ չի աշխատում , 350 հազար մարդ աշխատում է, և ասի, որ այդ 350-ը այսպես ասած «ճռում է» այն 800 հազարին պահելու համար: Երկրորդը, որ փորձում են հարկել այն մարդկանց, ովքեր իրենց համար ճանապարհ են փակել, միտինգ են արել, իշխանություն են փոխել»:

Նրա խոսքով, այս երևույթը քաղաքական անգրագիտություն է կամ հատուկ մշակված ծրագիր:

«Ես չեմ կարծում,որ իրենց թիմը քաղաքականապես այդքան հասուն չի, որ այս փուլում նման բաներ չանի,  իսկ եթե  արվում է, դա նշանակում է՝ ծրագիր է: Պարզ է, որ դա արվում է, որպեսզի 80% և ավելի ձայնը, որ այս պահին իմ կարծիքով սպառնում է՝ հնարավորինս նվազեցվի:  Նորմալ չի, որ որևէ քաղաքական ուժ՝ առողջ հասարակության մեջ այդքան ձայն հավաքի:»- ասաց Արթուր Ղազինյանը:

Ըստ նրա՝ նպատակն այն է, որ գոնե կոալիցիայով կիսվի հետագա իրադարձություններում իշխանության պատասխանատվությունը դրանց հնարավոր ռիսկերի նկատմամբ:

Shabat.am-ի հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունեք արտահերթ խորհրդարանական ընտրություններից և ձևավորվող նոր խորհրդարանից, Ղազինյանը պատասխանեց.

« Ես կարծում եմ, որ ժողովուրդը պետք է քվեարկի Նիկոլ Փաշինյանի կուսակցության օգտնին: Ես ուրախ կլինեմ, որպեսզի Փաշինյայնը հավաքի 80% և ավելի, որպեսզի ժողովուրդը իր ընտրության համար հետագայում պատասխանատվություն կրի: Ես վստահ եմ, որ լինելու են արդար ընտրություններ և ժողովուրդն ընտրելու է իր ուզած քաղաքական անձին»,- ասա նա:

Արթուր Ղազինյանը նշեց, որ ժողովուրդը տարիներ շարունակ բողոքել է, թե իրեք ընտրության չեն գնացել և ընտրությունները կեղծվել են, այդ պատճառով այս անգամ ժողովուրդը պատասխանատվությունը կզգա անմիջականորեն իր վրա և որևէ մեկին չի մեղադրի ՝  ինչու՞ այսպես եղավ, այնպես չեղավ:

 «Եթե քաղաքացին ունի իրավունք, ապա նաև ունի պարտավորություն: Ձեր իրավունքն է, ձեր ընտրությունն է, խնդրում եմ հետագայում պահպանեք ձեր իրավունքները և կրեք պատասխանատվությունը՝ իրավունք- պատասխանատվություն ռեժիմի մեջ,- կոչ անելով հանրությանը, զրույցը  եզրափակեց Արթուր Ղազինյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին