Կարևոր իրադարձություններ

Քաղաքական իրավիճակն ազդում է քրեական գործի վրա. Փաշինյանը՝ Ալեքսանդր Սարգսյանի գործի մասին

20 Նոյեմբեր, 2018 16:23
Քաղաքական իրավիճակն ազդում է քրեական գործի վրա. Փաշինյանը՝ Ալեքսանդր Սարգսյանի գործի մասին

Քաղաքական իրավիճակը, երբեմն նույնիսկ միջազգային քաղաքական իրավիճակը հսկայական ազդեցություն է ունենում քրեական գործերի վրա: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 20-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Հարցին, թե որ փուլում է Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի հաշվիներից մեկում եղած 30 մլն դոլարը բյուջե գանձելու գործը, Փաշինյանը պատասխանեց. «Որքան գիտեմ՝ այդ գործով նախաքննությունը շարունակվում է: Ես համոզված եմ, որ այդպիսի բազմաթիվ գումարներ կվերադրաձվեն պետական բյուջե»:

Վարչապետի պաշտոնակատարը նշեց՝ ես հասկաննում եմ, որ բոլորս ուզում ենք, որ բոլոր քրեական գործերը շատ արագ գնան դատական քննության բայց, պետք է հասկականք, որ  քաղաքական իրավիճակը, նույնիսկ միջազգային իրավիճակը ազդում է դատական գործերի քննությունների վրա:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին