Կարևոր իրադարձություններ

Մինչեւ մայիսը երկրում ԼԳԲՏ համայնք չի՞ եղել. ինչո՞ւ այն ժամանակ տակից ցույցեր չէին ֆինանսավորում. Փաշինյան

20 Նոյեմբեր, 2018 16:10
Մինչեւ մայիսը երկրում ԼԳԲՏ համայնք չի՞ եղել. ինչո՞ւ այն ժամանակ տակից ցույցեր չէին ֆինանսավորում. Փաշինյան

Միաժամանակ չեն պատասխանում կոնկրետ մի հարցի. Երբ ՀՀ որեւէ քաղաքացի հայտարարում է, որ ես սեռական փոքրամասնության ներկայացուցիչ եմ, մենք ի՞նչ պետք է անենք իրեն: Ասեք՝ սպանում ենք, գնդակահարում ենք, քառատում ենք, բանտ ենք ստացնում, արտաքսում ենք Հայաստանից: Այսինքն մինչեւ մայիսը Հայաստանում ԼԳԲՏ համայնք չի՞ եղել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 20-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ որոշ շրջանակներ հիմա էլ ԼԳԲՏ թեման են շահարկում. ԼԳԲՏ որոշ ակտիվիստներ միաժամանակ շատ բուռն ձեւով պայքարում են այդ երեւույթի դեմ:

2000-ական թվականներին, երբ ՀՀԿ-ի իշխանության ամենածաղկուն շրջանն էր, ՀՀ-ում հրապարակվել է նախարարների եւ բարձրաստիճան պաշտոնյաների ցուցակ, որոնք ունեն այլ սեռական կողմնորոշում: Այդ ժամանակ այս նույն մարդիկ, չգիտես ինչու, ցույցեր չէին անում, տակից չէին ֆինանսավորում այդ ցույցերը»,-ընդգծեց Փաշինյանն ու հավելեց. «Մենք թույլ չենք տա, որեւէ մեկը ճշմարտությունն աղավաղի: Ճշմարտություն եք ուզում մինչեւ վե՞րջ, կբացենք ճշմարտությունը միչեւ վերջ եւ այդ 90 տոկոսդ քարուքանդ կլինեք»:

«Միաժամանակ չեն պատասխանում կոնկրետ մի հարցի. Երբ ՀՀ որեւէ քաղաքացի հայտարարում է, որ ես սեռական փոքրամասնության ներկայացուցիչ եմ, մենք ի՞նչ պետք է անենք իրեն: Ասեք՝ սպանում ենք, գնդակահարում ենք, քառատում ենք, բանտ ենք ստացնում, արտաքսում ենք Հայաստանից: Այսինքն մինչև մայիսը Հայաստանում ԼԳԲՏ համայնք չի՞ եղել:

2000-ական թվականներին, երբ ՀՀԿ-ի իշխանության ամենածաղկուն շրջանն էր, ՀՀ-ում հրապարակվել է նախարարների եւ բարձրաստիճան պաշտոնյաների ցուցակ, որոնք ունեն այլ սեռական կողմնորոշում: Այդ ժամանակ այս նույն մարդիկ, չգիտես ինչու, ցույցեր չէին անում, տակից չէին ֆինանսավորում այդ ցույցերը»,-ընդգծեց Փաշինյանն ու հավելեց. «Մենք թույլ չենք տա, որեւէ մեկը ճշմարտությունն աղավաղի: Ճշմարտություն եք ուզում մինչեւ վե՞րջ, կբացենք ճշմարտությունը միչեւ վերջ եւ այդ 90 տոկոսդ քարուքանդ կլինեք»:

 

Լրահոս

Դիտել ավելին