Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483
    486

  • EUR

    546,5
    554,5

  • RUB

    7,18
    7,43

Կարևոր իրադարձություններ

 

Անկախ հակակոռուպցիոն մարմին ունենալը անխուսափելի քայլ է

20 Նոյեմբեր, 2018 15:25
Անկախ հակակոռուպցիոն մարմին ունենալը անխուսափելի քայլ է

Ազգային ժողովի այն պատգամավորի վերաբերյալ, որի մասին հայտարարել էի, որ առաջիկայում կալանավորվելու է, պաշտոնական փաստաթղթի պատասխանի կեսն է եկել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 20–ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Պատասխանը եկավ, բայց մի կեսը եկավ, մյուսը չի հասել դեռ, ցավոք այս պրոցեսները միշտ չէ, որ մեզնից է կախված։ Սպասում ենք»,– ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ եթե համոզված լինեն, որ նրանց վերադարձնելու առաջարկն օբյեկտիվ է, այսինքն վերադարձվող գումարը չի լինի իրենց վերցրածից եռակի կամ քառակի անգամ պակաս, դա այլ իրավիճակ է, բայց ցավոք սրտի կամ բարեբախտաբար մենք համոզված չենք դրանում:

Հարցին՝ արդյո՞ք հակակոռուպցիոն պայքարը առաջիկայում կստանա ռազմավարության տեսք և կարող ենք ստեղծել անկախ, հակակոռուպցիոն մարմին, վարչապետի պաշտոնակատարը պատասխանեց.

«Ես կարծում եմ, անկախ հակակոռուպցիոն մարմին ունենալը անխուսափելի քայլ է, որ մենք պետք է անենք, ուրիշ բան է, թե դա մենք երբ կկարողանանք անել»:

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին