Կարևոր իրադարձություններ

64 մլրդ դրամի շրջանակներում քննություն է իրականացվում

20 Նոյեմբեր, 2018 14:52
64 մլրդ դրամի շրջանակներում քննություն է իրականացվում

Վարչապետի պատոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրած ասուլիսում ասաց, որ կան մարդիկ, ովքեր դիմում են իրենց և պատրատսակամություն են հայտնում կամավոր գումարներ վերադարձնել: 

«64 մլրդ դրամի շրջանակներում քննություն է իրականացվում հիմա, բայց նաև այս ընթացքում ստանում են առաջարկներ, որ մարդիկ ասում են՝ «Մենք բերենք ու վերադարձնենք այսքան գույք, գումար և այլն»,- ասաց Փաշինայնը:

Նրա խոսքով՝ նաև այդպիսի առաջարկներ հրապարակային էլ են արվել, դրանք մանրամասն նայվում են: Հարցին, թե խոսքը օլիգարխների մասի՞ն է, նա պատասխանեց.

«Չասենք՝ օլիգարխներ, մարդիկ են, ովքեր գիտեն՝ քննությունը հասնելու է իրենց, ասում են՝ կամավոր բերենք վերադարձնենք ինչ-որ մի չափ: Մեր խնդիրը գնահատման մեջ է՝ արդյոք պետք է բերեն ու վճարեն այդքան, ինչքան ասում են, թե՞ կրկնակին ու եռակին: Մարդիկ էլ կան՝ ասում են՝ մի քանի կտորով բերենք վերադարձնենք: Ասում ենք՝ շատ լավ, որոշակի ժամանակացույցով կբերեք ու կվերադարձնեք: Մեր նպատակը հո մարդկանց բանտերը լցնելը չէ»:

 

Լրահոս

Դիտել ավելին