Կարևոր իրադարձություններ

Եռագույն փողկապը տնտեսությունը չի զարգացնում. Շարմազանովը՝ Փաշինյանին

20 Նոյեմբեր, 2018 14:40
Եռագույն փողկապը տնտեսությունը չի զարգացնում. Շարմազանովը՝ Փաշինյանին

Եռագույն փողկապը, ինչպես եւ կախարդական փայտիկը տնտեսությունը չի զարգացնում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Նա մանսավորապես գրել է՝

«Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե իր կառավարությունը կատարել է ժողովրդի առաջ ստանձնած բոլոր պարտավորությունները: Ամիսներ առաջ էլ հայտարարում էր, թե կախարդական փայտիկ ունի եւ գալու է լուծելու բոլոր խնդիրները: Եռագույն փողկապ կապելը տպավորիչ է, իհարկե: Բայց եռագույն փողկապը, ինչպես եւ կախարդական փայտիկը տնտեսությունը չի զարգացնում, աղքատությունն ու արտագաղթը չի վերացնում, գնաճը շարունակվում է, գործազրկությունն աճում է, արտաքին գործընկերների հետ «որքան դուխով այդքան արագ» փչացնում ենք հարաբերությունները ... Այս մասին այսօր երեկոյան կխոսեմ: Մինչ այդ առաջարկում եմ մասնակի ծանոթանալ այն « թռիչքաձեւ զարգացմանը», որ գրանցել է Փաշինյանի իշխանությունը անցած 7 ամիսներին»,–գրել է Շարմազանովը։

 

Լրահոս

Դիտել ավելին