Կարևոր իրադարձություններ

Մարդիկ օպերատիվ կապը ընկալել էին այնպես, ասես ես և Ալիևը առավոտից երեկո չաթ ենք անում

20 Նոյեմբեր, 2018 14:13
Մարդիկ օպերատիվ կապը ընկալել էին այնպես, ասես ես և Ալիևը առավոտից երեկո չաթ ենք անում

Ղարաբաղա–ադրբեջանական շփման գծում և հայ–ադրբեջանական սահմանին հարաբերական հանգստությունը ոչ թե օպերատիվ կապի այլ Դուշանբեի պայմանավորվածությունների արդյունք է։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 20–ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Այդ պայմանավորվածությունների հարակից բաղադրիչներից մեկն էլ օպերատիվ կապն է։ Հայտարարություններ էի լսում, տպավորություն էր, որ կապն ընկալել էին այնպես, որ ես ու Ադրբեջանի նախագահը չաթ ենք անում առավոտից երեկո, դա այդպես չէ, իհարկե։ Տեղեկատվություն է փոխանցվում միայն ըստ անհրաժեշտության»,– ասաց Փաշինյանը։

Փաշինյանը Արցախի բանակցային գործընթացի վերաբերյալ նշեց, որ իր դիրքորոշումն այս հարցի շուրջ չի փոխվել,նա բազմիցս է այդ մասին խոսել. «Արցախի բանակցային գործընթացին նախկինում տիրապետել են սահմանափակ թվով մարդիկ, մինչդեռ դրան պետք է տիրապետի հնարավորինս շատ մարդ։ Այսօր հայ ժողովուրդը բանակցային գործընթացին տեղեկացված է առավել, քան երբեւէ, այս մոտեցումը շարունակվելու է,- ընդգծեց վարչապետի պաշտոնակատարը:

 

Լրահոս

Դիտել ավելին