Կարևոր իրադարձություններ

«Ընդդիմադիր կլինենք, թե իշխանություն՝ ընտրությունը ժողովուրդն է անում»

20 Նոյեմբեր, 2018 12:16
«Ընդդիմադիր կլինենք, թե իշխանություն՝ ընտրությունը ժողովուրդն է անում»

«Երկիր ծիրանի» խմբակցության նախկին անդամ Մարինա Խաչատրյանը նոր կուսակցություն է հիմնել՝ «Արժանապատիվ Հայաստան» -ը, սակայն, ինքն առաջադրվել է ԲՀԿ ընտրացուցակով՝ որպես անկուսակցական: Այս թեմայով Shabat.am-ի հետ զրույցում Մարինա Խաչատրյանը նշեց.

«Կուսակցությունը գրանցելու համար որոշակի պրոցեդուրաներ է պետք անցնել, մեր  կուսակցությունը դեռևս գրանցված չէ: Մենք դեռևս այդ իրավական արգելքը չենք հաղթահարել.  ի նկատի ունեմ՝ ժամանակային, թղթաբանական: Այդ էր պատճառը, որ առաջադրվել եմ որպես անկուսակցական՝ ԲՀԿ-ի  ցուցակով»:

Իսկ ինչու՞  հենց ԲՀԿ-ի հետ եղավ համագործակցությունը, և ոչ մեկ այլ քաղաքական ուժի հետ, Մարինա Խաչատրյանը պատասխանեց.

«Որովհետև ես գտնում եմ, որ այն ինչ-որ պետք էր քանդել՝ այն համակարգը, որը մեզ կեղեքում էր, դա արել ենք արդեն, և շարունակել քանդել՝ սխալ էր: Դա նման է այն բանին, երբ արդեն հյուծված, քայքայված  մարդու  օրգանիզմը դու շարունակես քայքայել, չբուժել, չկառուցել, չվերականգնել: Մեր պետությունը կենդանի, դինամիկ օրգանիզմ է: Մենք չենք կարող  անընդհատ քանդել և ունենալ առողջ  տեսք:  Պետք է սկսենք կառուցել, իսկ ես որպես կառուցող ուժ, ով այնպես չէ, որ միայն խոսքով, այլ գործով է դա  ապացուցում,   «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն եմ տեսում: Ես ուրախ եմ, որ իրենց ցուցակով առաջադրվել եմ, որպես պատգամավորի թեկնածու»:

Հարցին, թե ի՞նչ ուղղվածություն ունի իրենց կուսակցությունը, ընդդիմադի՞ր, թե՞ խշխանամետ, Մարինա Խաչատրյանը պատասխանեց.

«Արժանապատիվ Հայաստան» կուսակցությունը սոցիալ- դեմոկրատական կուսակցություն է, մի փոքր ավելի ձախ՝ ընդդիմադիր հայացքներով: Ընդդիմադիր կլինենք, թե կլինենք իշխանություն՝ ընտրությունը ժողովուրդն է անում, ժողովուրդն է քեզ նշանակում այս կամ այն դիրքում: Այնպես որ, երբ  մարդիկ կամ կուսակցություններն ու խմբակցությունները իրենց հայտարարում են այս կամ այն դաշտում, ես դրան ռեալ չեմ նայում, որովհետև ժողովուրդը պետք է  դա որոշի»:

 

Լրահոս

Դիտել ավելին