Կարևոր իրադարձություններ

Արարատի մարզի բնակիչները չափազանց զարմացած են «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային ցուցակում որոշ թեկնածուների հայտնվելով․ «Ժամանակ»

20 Նոյեմբեր, 2018 09:15
Արարատի մարզի բնակիչները չափազանց զարմացած են «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային ցուցակում որոշ թեկնածուների հայտնվելով․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Արարատի մարզի բնակիչները չափազանց զարմացած են «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային ցուցակում որոշ թեկնածուների հայտնվելով:

Մասնավորապես՝ «Իմ քայլը» դաշինքի ցուցակում է Սերգեյ Ատոմյանը, ում հայրը՝ Սամվել Ատոմյանը, երկար տարիներ աշխատելով ոստիկանությունում՝ ակտիվորեն մասնակցել է իշխանությունների դեմ կազմակերպված բողոքի ակցիաները ցրելով և ցուցարարների նկատմամբ հետապնդումներ կազմակերպելով:

Սամվել Ատոմյանը ակտիվ է եղել նաև ապրիլյան դեպքերի ժամանակ՝ մասնակցելով Նոր կյանք գյուղի այն ժամանակ դեռևս ՔՊ-ական գյուղապետ, հետագայում Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի և նրա ընտանիքի անդամների կալանավորմանը: Չնայած դրանից հետո Ատոմյանը պաշտոնի բարձրացում ստացավ՝ դառնալով Արտաշատի ոստիկանապետ»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին