Կարևոր իրադարձություններ

«Այն ինչ տեղի էր ունեցել, միայն իմ և Գոռ Վարդանյանի միջև չէր տեղի ունեցել»

19 Նոյեմբեր, 2018 21:28
«Այն ինչ տեղի էր ունեցել, միայն իմ և Գոռ Վարդանյանի միջև չէր  տեղի ունեցել»

«Այդ միջադեպին մասնակից են եղել մեր, ինչպես նաև այլ խմբակցությունների ներկայացուցիչներ»: 

Shabat.am-ի հետ զրույցում նշեց  «Արժանապատիվ Հայաստան» կուսակցության ղեկավար Մարինա Խաչատրյանը՝անդրադառնալով ամիսներ առաջ  ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպին: 

 «Յուրաքանչյուրի գործողությունը յուրովի է գնահատվել: Ես չգիտեմ, թե ինչու է այս միջադեպի հետ կապված միայն Գոռ Վարդանյանի անունը նշվում: Հետո արդեն երբ հետ տվեցինք կադրերը, նայեցինք, ինչպես նաև լսեցինք իրենց մեկնաբանությունները, այդ թվում նաև Գոռ Վարդանյանի մեկնաբանությունը, ինձ համար ակնհայտ դարձավ, որ նա ինձ այդ օրը այդտեղից հեռացրել է, որ ինձ վրա հարձակումը չշարունակվի»:

Հարցին, թե ինչու՞ է այս մասին բարձրաձայնվում միայն հիմա, և ոչ հենց միջադեպից հետո, երբ ամեն ինչ պարզ էր իր համար, Մարինա Խաչատրյանը պատասխանեց.

 «Պարզապես առիթն էր հենց հիմա ստացվել, թե չէ մինչ այդ ինձ ճանաչողներին, ինձ հետ շփվողներին էլ եմ ասել, ես որևէ  ձևով նեղացած չեմ  Գոռ Վարդանյանից և որևէ  բռնարարություն իր արարքներում ես չեմ տեսնում »:

 Դիտարկմանը՝ փաստորեն առիթը Գոռ Վարդանյանի հրավե՞րը  դարձավ, թե՞ մինչ այդ էլ նրանք որևէ շփում ունեին, մեր զրուցակիցը պատասխանեց.

 «Մինչ այդ որևէ կողմից որևէ քայլ չի եղել միջադեպը պարզելու: Ես և Գոռ Վարդանյանը հանդիպել ենք այդ միջոցառումից երկու օր առաջ, որի ընթացքում նա ինձ հրավիրել էր այդ միջոցառմանը; Ես նույնիսկ չգիտեի, որ ֆեդերացիայի պատվավոր անդամի  կոչմանն եմ արժանանալու:

Ես պարզապես  ուզում եմ՝  սխալ ինֆորմացիա չտրվի ժողովրդին, և որևէ մեկը չտուժի ինչ-որ առիթով՝ անկախ այն հանգամանքից, դա Գոռ Վարդանյանն է, թե մեկ ուրիշը: Ուզում եմ ասել, որ   իմ գործունեությամբ  միշտ կանգնած եմ իմ ժողովրդի ՝ այդ թվում նաև Գոռ Վարդանյանի կողքին»:

Հիշեցնենք, որ Մարինա Խաչատրյանը օրերս  Գոռ Վարդանյանից ստացավ «Դուքենդոյի» միջազգային ֆեդերացիայի պատվավոր անդամի կոչում, որից հետո իր հարցազրույցներում նշեց, որ հայտնի միջադեպի օրը վերջինս իրեն պաշտպանել է, ոչ թե հրել:  Իսկ միջադեպը  տեղի էր ունեցել այս տարեսկզբին, երբ  արդեն նախկին ավագանու հերթական նիստերից մեկի ժամանակ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները փորձել էին իրենց հետ բերված ապակե տարաներով կոյուղաջուրը մոտեցնել քաղաքապետին: Ավագանու ՀՀԿ-ական անդամները փորձել էին արգելել նրանց, քաշքշուկ էր սկսվել, որի ժամանակ  Գոռ Վարդանյանը միջադեպի մասնակից Մարինա Խաչատրյանին հրելով դուրս էր բերել նիստերի դահլիճից:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին