Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483
    486

  • EUR

    546,5
    554,5

  • RUB

    7,18
    7,43

Կարևոր իրադարձություններ

Թմրամիջոցի շրջանառության դեպք է բացահայտվել

19 Նոյեմբեր, 2018 20:26
Թմրամիջոցի շրջանառության դեպք է բացահայտվել

Ոստիկանության Չարենցավանի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Արզական համայնքի մի բնակիչ թմրամիջոց է պահում ու օգտագործում: Այս տեղեկությունը թմրաշրջանառության մի ողջ շղթայի բացահայտման բանալին դարձավ: Ոստիկանները ճշտել են տեղեկության հավաստիությունն ու պարզել են քաղաքացու ինքնությունը:

 ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ արզականցի Արտակ Ասատրյանը նոյեմբերի 13-ին, կասկածանքով հրավիրվել է ոստիկանության Չարենցավանի բաժին: Անհերքելի փաստերի ճնշման տակ Ասատրյանը խոստովանել է, որ պահում ու օգտագործում է թմրամիջոց: Ավելին, ոստիկանները կասկածներ ունեին, որ նա թմրամիջոցը նաև իրացնում է: Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել: Արտակ Ասատրյանի տան ու գոմի խուզարկությամբ հայտնաբերվել են թղթերի մեջ փաթեթավորված, տարբեր քաշերով մանրացված, չորացված դեղնականաչավուն զանգվածներ՝ կաթուցիչներ ու կանեփանման բույսի ճյուղ:

Ըստ Ասատրյանի՝ հայտնաբերվածը կանեփ թմրամիջոց է, քաղել է Արզականում՝ վայրի աճած կանեփի բույսից, իսկ զանգվածները նա է չորացրել ու մանրացրել, կաթուցիչներով էլ օգտագործել: Հարուցված քրեական գործի շրջանակում իրականացնելով օպերատիվ-հետախուզական միջոցներ՝ նոյեմբերի 14-ին, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ոստիկանության Չարենցավանի բաժին բերման է ենթարկվել Հարություն Մարգարյանը:

Պարզվել է, որ վերջին 2 տարիների ընթացքում Արզականում ու Երևանում նա բազմիցս թմրամիջոց է օգտագործել: Նրան կանեփ է հյուրասիրել Արտակ Ասատրյանը: Նույն օրը՝ թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ոստիկանության Չարենցավանի բաժին է բերման ենթարկվել Դավիթ Գրիգորյանը: Խուզարկությամբ՝ նրա տաբատի գրպանից հայտնաբերվել է թղթի մեջ փաթեթավորված, չորացված, մանրացված կանեփանման զանգված: Պարզվեց, որ զանգվածը թմրամիջոց է, ինչը Գրիգորյանին 3 օր առաջ տվել է Արտակ Ասատրյանը:


Նույն կասկածանքով ոստիկանություն բերման է ենթարկվել նաև Գևորգ Մանասյանը: Պարզվել է, որ նախորդ մի քանի ամիսներին բազմիցս օգտագործել է թմրամիջոց: Հյուրասիրողը կրկին Արտակ Ասատրյանն է եղել: Նշանակվել են փորձաքննություններ, կատարվում է քննություն:

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին