Կարևոր իրադարձություններ

«Հարկումը պետք է սկսել պետական պաշտոնյաններից, գյուղացիները և խոպանչիները կսպասեն»

19 Նոյեմբեր, 2018 18:12
Հեղինակ՝ Մանե Թանդիլյան
«Հարկումը պետք է սկսել պետական պաշտոնյաններից, գյուղացիները և խոպանչիները կսպասեն»

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան  իր էջում գրում է.

«Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրումը Հայաստանում կարևոր է և կարող է դառնալ բավական արդյունավետ գործիք: 
Սակայն այս պահին այդ համակարգի առանձին տարրերից խոսելը կամ դրա մասով առաջարկ ներկայացնելը առնվազն ժամանակավրեպ է: Եկամուտների հայտարարագրմանը զուգահեռ կարևոր է նաև ԾԱԽՍԵՐԻ հայտարարագրումը, այսինքն՝ քաղաքացին պետք է հարկեր վճարի փաստացի տնօրինվող եկամուտից, որը նաև կմոտիվացնի հայտարարագրվող ծախսեր կատարել:

Ընդ որում, մենք պետք է անենք առավելագույնը այնպիսի տնտեսություն ունենալու համար, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եկամուտները ձևավորվեն Հայաստանում՝ արժանապատիվ աշխատանքի միջոցով, որից հետո համոզված եմ հայտարարագրման և հարկեր վճարելու մոտիվիցա կլինի բավական բարձր:

ՊԵԿ-ի կողմից այդ համակարգի շրջանակներում ներկայացվող առաջարկը տրանսֆերտների հարկման վերաբերյալ, թերևս կարելի է քննարկել հեռավոր ապագայում: 
Առաջին փուլում հայտարարագրման ենթակա կարող են լինել Հայաստանի Հանրապետության տարածքում ձևավորվող եկամուտները: Նկատենք, որ հայտարարագրելը ամենևին նույնական չէ հարկելու հետ։

Ի դեպ, հայտարարագրվող եկամուտների հարկումը պետք է սկսել պետական պաշտոնյաններից և նրանց հայտարարագրված եկամուտներից, գյուղացիները և խոպանչիները կսպասեն...»

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին