Կարևոր իրադարձություններ

Արթուր Մանուկյանը, ինքնաբացարկ է հայտնել եւ դուրս եկել ԲՀԿ ցուցակից

19 Նոյեմբեր, 2018 16:53
Արթուր Մանուկյանը, ինքնաբացարկ է հայտնել եւ դուրս եկել ԲՀԿ ցուցակից

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն  այսօրվա՝ նոյեմբերի 19-ի նիստում, որոշում կայացրեց գրանցել բոլոր 11 քաղաքական ուժերի ընտրական ցուցակները:

ԿԸ-ն հայտնում է՝ ամենից շատ՝ թվով 6 ինքնաբացարկի դումումներ ստացվել էին ԲՀԿ ցուցակից: Ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ցուցակի 31-րդ հորիզոնականը զբաղեցնող Արթուր Աբրահամի Մանուկյանը: Նա գործող Ազգային ժողովի պատգամավոր է, իսկ նախորդ ԱԺ-ում պատգամավոր էր նրա հայրը՝ Աբրահամ Մանուկյանը:

ԲՀԿ ցուցակից ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել՝ Սենիկ Էվինյանը, Արարատ Գևորգյանը, Արսեն Սիմոնյան, Կարինե Սարիբեկյանը, Սենրիկ Մարգարյանը, Արսեն Հարությունյանը:

«Իմ քայլը» դաշինքից ինքնաբացարկ է հայտնել միայն մեկ մարդ Մհեր Արթուրի Գեւորգյանը:

«Լուսավոր Հայաստան»-ից ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Էլինա Հովակիմյանը, «Մենք» դաշինքից՝ Նարեկ Գասպարյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին