Կարևոր իրադարձություններ

Վանեցյանը հրաժարվեց մեկնաբանել գաղտնալսման հարցով սկանդալային գործի ընթացքը

19 Նոյեմբեր, 2018 16:45
Վանեցյանը հրաժարվեց մեկնաբանել գաղտնալսման հարցով սկանդալային գործի ընթացքը

«Ոչինչ չեմ կարող ասել: Քննչկական կոմիտեն գործը քննում է, նշանակվել են  փորձաքննություններ: ՔԿ-ն բացատրություններ կտա»,- Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում չմեկնաբանեց գաղտնալսման հարցով գործի քննության ընթացքը:

Նշենք, որ խոսքը Վանեցյանի և ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանի խոսակցության ձայնագրության մասին է: 

Իսկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ գործի ընթացքի մասին հարցին Վանեցյանն ասաց, որ օպերատիվ աշխատանք է տարվում, կոնկրետ հայտարարություններ կլինեն աշխատանքների ավարտից հետ: ԱԱԾ տնօրենը զերծ մնաց մեկնաբանություններից:

 

Լրահոս

Դիտել ավելին