Կարևոր իրադարձություններ

«Հա, մենք պետք է գնանք հետին պլան» Փաշինյանի պատասխանին հետևեց կնոջ արձագանքը

19 Նոյեմբեր, 2018 16:12
 «Հա, մենք պետք է գնանք հետին պլան» Փաշինյանի պատասխանին հետևեց կնոջ արձագանքը

- Պարոն վարչապետ 2019 թ-ից ի՞նչ ակնկալիքներ ունենանք, թոշակների, աշխատավարձերի բարձրացում սպասե՞նք,- Գեղարքունիքի մարզ կատարած այցի ժամանակ , Սևան քաղաքում Նիկոլ Փաշինյանին հարցրեց տեղացիներից մեկը։

- Ամենացածր թոշակներինը միանգամից 10 000 դրամով բարձրացնելու ենք, որպեսզի մարդիկ գոնե սննդի փող ունենան։ Հաջորդ փուլում արդեն կմտածենք մյուսների մասին։

- Հա, մենք պետք է գնանք հետին պլան -, վարչապետի ասածից հետևություն արեց հարցն ուղղած տիկինը։

- Չէ, հետին պլան չէ, բայց դե քայլ քայլ պիտի գանք, չէ՞-, պատասխանեց վարչապետը։

Սևանում Նիկոլ Փաշիյանի հետ հանդիպման եկած քաղաքացիներից շատերը սոցիալ – կենցաղային խնդիրներին վերաբերող հարցեր ուղղեցի վարչապետին, մի մասն էլ եկել էր վարչապետի հետ սելֆի ունենալու համար։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին