Կարևոր իրադարձություններ

Ամեն ինչ անելու եմ, որ կառավարության նոր նախագիծը իրականություն չդառնա.Արփինե Հովհաննիսյան

19 Նոյեմբեր, 2018 14:07
Հեղինակ՝ Արփինե Հովհաննիսյան
Ամեն ինչ անելու եմ, որ կառավարության նոր նախագիծը իրականություն չդառնա.Արփինե Հովհաննիսյան

 Կառավարության նոր նախագիծը ըստ էության հարվածելու է հանրապետության ամենաանապահով խավի գրպանին,- ֆեյսբուքյան իր էջում ուղիղ միացմամբ ասել է Արփինե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով կառավարության նոր նախագծին այն մասին, որ 18-60 տարեկան ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է ներկայացնեն իրենց եկամուտների հայտարարագիր:

«Ես շատ մտահոգված եմ կառավարության նոր նախաձեռնությամբ և այդ պատճառով որոշեցի իմ մտահոգություների մասին հայտնել ,,լայվ,, տարբերակով և չսպասել՝ այս կապակցությամբ լրագրողների ինձ ուղղված հարցադրումներին: Այս թեմայով ես պատրաստվում եմ զբաղվել առավել մանրամասն», - ասել է Արփինե Հովհաննիսյանը՝ :

Նրա խոսքով՝ սա նշանակում է, որ օրինակ գյուղացին իր մթերքներից ստացված եկամուտը պետք է հայտարարագրի կամ արտագնա աշխատանքի մեկնած մեր քաղաքացիները՝ որոնք գումար են ուղարկում իրենց ընտանիքին, իրենց ընտանիքը պետք է դա հայտարարագրի:

Այս ամենով ամեն ինչ սկսվում է և ոչ թե ավարտվում,- ընդգծում է Արփինե Հովհաննիսյանը

«Այդ եկամուտը հայտարարագրելուց հետո, 23%-ը պետք է ուղղվի պետական բյուջե: Սա նշանակում է, որ եթե ձեզ ուղարկել են 100 դոլար, ապա դրա 23%-ը պետք է գնա պետական բյուջե»,- պարզաբանում է Արփինե Հովհաննիսյանը:

Նա նշում է, որ այս երևույթը համարում է անթույլատրելի և չի կարելի թույլ տալ, որ այս նախագիծը կյանքի կոչվի:

«Երկար տարիներ քաջածանոթ լինելով հակակոռուպցիոն գործիքներին և այն երկրների փորձին որոնք անցել են համատարած հայտարարագրման, կարող եմ միանշանակ ասել, որ այս նախագիծը Հայաստանում կյանքի կոչվել չի կարող: Ես իմ իրավասությունների շրջանակում, անելու եմ ամեն ինչ, որպեսզի այս նախագիծը չիրականանա , մինչ այդ ավելի մանրամասն կներկայացնեմ իմ կարծիքը այս հարցի շուրջ, թե իմ ֆեյսբուքյան հարթակում և, թե տարաբնույթ հարցազրույցների տեսքով»,- եզրափակել է Արփինե Հովհաննիսյանը:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին