Կարևոր իրադարձություններ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կորցնելը կանխատեսելի էր. Վահրամ Բաղդասարյան

19 Նոյեմբեր, 2018 13:25
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կորցնելը կանխատեսելի էր. Վահրամ Բաղդասարյան

«Ի սկզբանե բացթողումներ եղել են նաևմեր իշխանության կողմից»,- ասում է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի և ՀԱՊԿ անդամ երկների առաջնորդների հարաբերություններին:

 «ՀԱՊԿ-ը մի մեծ ընտանիք է: Ամբողջ աշխարհն է հետևում դրան ու ինձ թվում է՝ դա ընդունելի հռետորաբանություն չէ: Այս լարումը ձեռնտու չէ մեր հետագա քայլերի համար, մենք ՀԱՊԿ-ի հետ երկար գործ ունենք անելու», – ասում է Բաղդասարյանը:

Մենք բազմիցս զգուշացրել ենք ներկայիս իշխանություններին հնարավոր հետևանքների մասին,- նշում է Վահրամ Բաղդասարյանը:

«Մենք  զգուշացրել են իշխանություններին, որ եթե Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդում պետք է լիներ և նա կալանավորվեր, ապա այդ մասին նախապես ՀԱՊԿ անդամ երկրներին պետք է տեղյակ պահվեր: Դա չի կատարվել, հարաբերությունների լարումն ու սրումն այդտեղից առաջացավ ու կանխատեսելի էր, որ մենք կորցնելու ենք այդ տեղը»,- ընդգծեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

 

Լրահոս

Դիտել ավելին