Կարևոր իրադարձություններ

Երևանյան բնակարաններից մեկում փրկարարները դի են հայտնաբերել

18 Նոյեմբեր, 2018 16:28
Երևանյան բնակարաններից մեկում փրկարարները դի են հայտնաբերել

Նոյեմբերի 18-ին՝ ժամը 11:58-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նանսենի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 8 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացելով բնակարանի դուռը՝ նախասրահի հատակին հայտնաբերվել է Ս. Գ.-ի (ծնված 1936 թ.) դին:

 

Լրահոս

Դիտել ավելին