Կարևոր իրադարձություններ

ՀՀ ոստիկանության պատվիրակությունը Վալերիյ Օսիպյանի գլխավորությամբ Դուբայում մասնակցում է Ինտերպոլի 87-րդ Գլխավոր Ասամբլեային

18 Նոյեմբեր, 2018 16:16
ՀՀ ոստիկանության պատվիրակությունը Վալերիյ Օսիպյանի գլխավորությամբ Դուբայում մասնակցում է Ինտերպոլի 87-րդ Գլխավոր Ասամբլեային

Սույն թվականի նոյեմբերի 18-ից 21-ը Դուբայում (ԱՄԷ) անցկացվում է Ինտերպոլի 87-րդ Գլխավոր Ասամբլեան, որի աշխատանքներին մասնակցում է ՀՀ ոստիկանության պատվիրակությունը՝ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի գլխավորությամբ:

Նախատեսվում են նաև մի շարք երկկողմ հանդիպումներ Ինտերպոլի Գլխավոր քարտուղարի, ԻԻՀ, ԱՄԷ ՆԳ նախարարների եւ մի շարք այլ երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ, որոնց ընթացքում կքննարկվեն երկկողմ համագործակցության՝ թրաֆիքինգի, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի եւ այլ հարցեր։

 Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

 

Լրահոս

Դիտել ավելին