Կարևոր իրադարձություններ

Հայաստանում գրեթե բոլոր ավտոճանապարհները անցանելի են

18 Նոյեմբեր, 2018 13:46
Հայաստանում գրեթե բոլոր ավտոճանապարհները անցանելի են

Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 18-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Միևնույն ժամանակ ԱԻՆ-ից հայտնում են, որ նոյեմբերի 18-ին՝ ժամը 10:20-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր
վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, ռուսական կողմում կա կուտակված 435 բեռնատար և 172 մարդատար ավտոմեքենա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին