Կարևոր իրադարձություններ

Բելառուսը շարունակում է էթիկային և կոռեկության կոպիտ ոտնահարումը. Ալեն Սիմոնյան

17 Նոյեմբեր, 2018 22:12
Բելառուսը շարունակում է էթիկային և կոռեկության կոպիտ ոտնահարումը. Ալեն Սիմոնյան

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն արձագանել է Բելառուսի արտաքին գործերի նախարարության ներկայացուցչի հայտարարություններին: 

«ՀՀ վարչապետը հստակ է արտահայտվել և նրա բարձրացրած հարցերը պետք է պարզաբանվեն անխուսափելիորեն: Ինչ վերաբերում է էթիկային և կոռեկությանը, մեր գործընկերները շարունակում են դրանց կոպիտ ոտնահարումը՝ առայժմ գլխի չընկնելով, որ դա կասկածի տակ է դնում կառույցում դաշնակցային վստահելիությունը:

Նաև մեծ քաղաքականության միջազգային նորմերի առումով ռազմաքաղաքական դաշինքի դռնփակ, գաղտնի նիստի բովանդակության մասին դաշնակցային երկրի հակառակորդ երկրին պատմելը հարցեր է առաջացնում, և ՀՀ վարչապետին ճանաչելով, կարող եմ ասել, որ նա այդ հարցերի պատասխանը կստանա: Սա փողոցայի՞ն, դատախազակա՞ն, թե՞ ժողովրդավարական մոտեցում կգտահատվի՝ արդեն սուբյեկտիվ ընկալման հարց է»,-Հանրային հեռուստաընկերության լրատվականի փոխանցմամբ՝ հայտարարել է Ալեն Սիմոնյանը: 

 

Լրահոս

Դիտել ավելին