Կարևոր իրադարձություններ

Սարալանջի փողոցի մի հատված ժամանակավորապես փակ կլինի

17 Նոյեմբեր, 2018 21:23
Սարալանջի փողոցի մի հատված ժամանակավորապես փակ կլինի

Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ մաքրման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 18-ին՝ ժ. 12:00-15:00-ն ընկած ժամանակահատվածում, փակ կլինի Երևան քաղաքի Սարալանջի փողոցը` Արմենակյան փողոցից մինչև Լիսինյան-Գլինկա փողոցների խաչմերուկը:

Երևանի քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը՝ պատճառած ժամանակավոր անհարմարությունների համար։

 

Լրահոս

Դիտել ավելին