Կարևոր իրադարձություններ

Շահումով խաղերից, տոտալիզատորներից շահում ստացող քաղաքացիները հարկվելու են եկամտային հարկով

17 Նոյեմբեր, 2018 20:37
Շահումով խաղերից, տոտալիզատորներից շահում ստացող քաղաքացիները հարկվելու են եկամտային հարկով

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ներկայացվել է Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով առաջարկվում է Շահումով խաղերից, տոտալիզատորներից ֆիզի­կա­կան անձանց շահումները հարկել եկամտային հարկով:

«Մասնավորապես՝ առաջարկվում է նշյալ գործունեության տեսակների հարկումը կազմակերպել այլ՝ ավելի արդար սկզբունք­­ների հիման վրա՝ այդ գործունեության տեսակների հարկումը տեղափոխելով հարկման ընդհա­նուր համակարգ: Առաջարկվում է նաև վերանայել նշյալ գործունեության տեսակների շրջա­նակ­ներում ստացվող շահումների հարկման մոտեցումները՝ սահմա­նելով, որ ֆիզի­կա­կան անձանց շահումները հարկվում են եկամտային հարկով, իսկ եկամտա­յին հարկը հաշ­վար­կելու և պահելու պարտավորությունը կրում է շահումով խաղերի, տոտալիզատորի գոր­ծու­նեու­թյան կազ­մա­կերպիչը՝ որպես հարկային գոր­ծա­կալ»,- ասվում է նախագծում:

Շահումով խաղերի, տոտալիզատորների (այդ թվում՝ ինտեր­նետ շահումով խաղերի և տոտալիզատորների) կազ­մակերպ­­ման գործունեության հարկման մոտեցումները նախատեսվում է վերանայել 2020 թվականի հունվարի 1-ից:

Եթե հաշվի առնենք, որ նույն Հարկային օրենսգրքի փոփոխություններով առաջարկվում է եկամտահարկը դարձնել 23 տոկոս, ապա շահումով խաղերից, տոտալիզատորներից ստացվող շահումները կհարկվեն հենց 23 տոկոսով:


 

Լրահոս

Դիտել ավելին