Կարևոր իրադարձություններ

Ողբերգական դեպք Երևանում. քաղաքացին կամրջից ցած է գցել իրեն

17 Նոյեմբեր, 2018 15:01
Ողբերգական դեպք Երևանում. քաղաքացին կամրջից ցած է գցել իրեն

Երեւանում, այսօր՝ նոյեմբերի 17-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել. ժամը 12։00-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ տղամարդու դի կա։

Shamshyan.com-ի   փոխանցմամբ, նախնական տեղեկություններով, ինքնասպանություն գործած քաղաքացին Արագածոտնի մարզի Արայ գյուղի նախկին գյուղապետի տղան է՝ 35-ամյա Արթուր Քոչարյանը։

Դեպքի վայր ժամանած մահացածի բարեկամներն ասում էին, որ նա կամրջից իրեն նետելուց առաջ զանգահարել է կնոջը եւ ասել, որ իրեն կամրջից գցելու է, ու մինչ հարազատները կհասնեին դեպքի վայր, նա իրեն ցած է նետել։

 

Լրահոս

Դիտել ավելին