Կարևոր իրադարձություններ

Բերդավանի բնակիչները փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը

17 Նոյեմբեր, 2018 13:19
Բերդավանի բնակիչները փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը

Տավուշի մարզի Բերդավան գյուղում այս պահին բողոքի ցույց է տեղի ունենում, որի մասնակիցները պահանջում են հետ վերադարձնել Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանին:

Ցույցի մասնակիցները հայտնել են,  որ այս պահին փակել են դեպի Բագրատաշեն եւ Վրաստան տանող ճանապարհը:

 

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ 34-ամյա Կարեն Ղազարյանը հուլիսի 15-ին հայտնվել էր Ադրբեջանի տարածքում: Ադրբեջանական կողմը տեղեկություն էր տարածել «սահմանին Հայաստանի ԶՈՒ հետախուզադիվերսիոն խմբի հարձակման կանխման», ինչպես նաեւ 1984 թվականի ծնված հայ զինծառայող Կարեն Ղազարյանի գերեվարման մասին: Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել էր, որ Կարեն Ղազարյանը չի ծառայում եւ երբեք չի ծառայել Հայաստանի ԶՈՒ շարքերում:

Ադրբեջանի իշխանությունները, սակայն, Ղազարյանին դիվերսանտ են  հայտարարել եւ դատել:

Այս հարցով ՀՀ օմբուդսմեն Արման Թաթոյանը դիմել է ՄԱԿ եւ ԵԽ հանձնակատարներին, աշխատանք է տարվում ԿԽՄԿ հետ սերտ համագործակցությամբ:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին