Կարևոր իրադարձություններ

«Սասնա Ծռեր» կուսակցությունը ավտոերթով մեկնեց Արցախ

17 Նոյեմբեր, 2018 12:33
«Սասնա Ծռեր» կուսակցությունը ավտոերթով մեկնեց Արցախ

«Սասնա Ծռեր» կուսակցությունը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է.

««Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունն այսօր կազմակերպել է մեծ ավտոերթ դեպի Արցախ` մասնակցելու Արցախում ստեղծվելիք «Սասնա Ծռեր» արցախյան կուսակցության հիմնադիր համագումարին:
     Ժիրայր Սեֆիլյանի, Ալեք Ենիգոմշյանի, Վարուժան Ավետիսյանի, Գարեգին Չուգասզյանի և «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության մյուս անդամների հետ միասին ավտոերթի մասնակիցները համագումարին ներկա լինելուց բացի հանդիպումներ կունենան արցախցիների հետ... Մենք՝ Սասնա ծռերս, հարյուրավոր ավտոմեքենաների երթով մեկնում ենք Արցախ՝ մաքրելու նաև 2015թ-ից մնացած Բերձորյան խարանը, որը մեր պետության նորօրյա պատմության ամենամեծ ամոթներից է»:

 

Լրահոս

Դիտել ավելին