Կարևոր իրադարձություններ

Համաներմամբ ազատ է արձակվել 491 դատապարտյալ

16 Նոյեմբեր, 2018 21:18
Համաներմամբ ազատ է արձակվել 491 դատապարտյալ

2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 16-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 491 դատապարտյալ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ազատ է արձակվել 42, «Արթիկ» ՔԿՀ-ից՝ 35, «Վանաձոր» ՔԿՀ-ից՝14 , «Վարդաշեն» ՔԿՀ-ից՝ 54, «Գորիս» ՔԿՀ -ից՝ 14, «Հրազդան» ՔԿՀ-ից՝ 28, «Աբովյան» ՔԿՀ-ից՝ 22, «Սևան» ՔԿՀ-ից՝ 143, «Կոշ» ՔԿՀ-ից՝ 59, «Արմավիր» ՔԿՀ-ից՝ 61 «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից՝ 19 դատապարտյալ:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին