Կարևոր իրադարձություններ

Մեզ մեղադրում են անփորձության մեջ. Հրաչյա Հակոբյան

16 Նոյեմբեր, 2018 15:51
Մեզ մեղադրում են անփորձության մեջ. Հրաչյա Հակոբյան

Այսօր «Ելք» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը հայտարարել է.

«Այսօրվա վարչապետ Նիկոլ Փաշինյանը որեւէ խնդիր չունի եւ հանգիստ զբոսնում է  Երեւանի կենտրոնական փողոցներով, իսկ նախորդ իշխանություններն անգամ թիկնապահներով մի կերպ էին շրջում: Նախկին իշխանությունները կարմիր լույսի տակ չէին կանգնում, Ա կետից Բ կետ գնալու համար պարալիզացնում էին քաղաքը, իսկ այսօրվա վարչապետը երբ Ա կետից Բ կետ է գնում, ոչ ոք դա չի նկատում»,-ասել է նա:

Հրաչյա Հակոբյանն անդրադառնալով մեղադրանքներին, թե իրենց կառավարության անդամներն ու պաշտոնյաները անփորձ են՝ նշել է.

«Մեզ մեղադրում են անփորձության մեջ: Երկրում իշխանափոխություն է եղել, դեռ երկար այդ խմորումները կլինեն, դեռ երկար նախարարներ կփոխվեն, դեռ շատ կադրեր կտեսնենք»:

Նա չի համաձայնել այն  դիտարկմանը, թե նոր խորհրդարանում կառավարությունը կունենա բացարձակ մեծամասնություն եւ իրեն հնազանդ խորհրդարան.

 «Բավականին քաղաքական ցուցակ է եւ ԱԺ-ն կկարողանա հակադարձել կառավարությանը: Մեր կուսակցության ներսում բազմակարծությունը միշտ եղել է: Մենք այնպիսի բանավեճեր ենք ունեցել, որ ես վստահ եմ, որ կուսակցությունը լինելով իշխանություն, այդ բանավեճերը կուսակցությունից տեղափոխվել են քաղաքական դաշտ: Եթե կառավարությունը խնդիրներ էլ ունենա, դրանք կլուծվեն: Բայց ասել, որ ԱԺ-ում կոճակ սեղմող են լինելու, դա այդպես չի»,-եզրափակել է  նա:

 

Լրահոս

Դիտել ավելին