Կարևոր իրադարձություններ

Այսօր պատգամավորներն ամեն ինչ արեցին ապացուցելու համար, որ պետք է ինքնալուծարվեն. Ուրիխանյան

16 Նոյեմբեր, 2018 14:45
 Այսօր պատգամավորներն ամեն ինչ արեցին ապացուցելու համար, որ պետք է ինքնալուծարվեն. Ուրիխանյան

ՀՀԿ-ական պատգամավորներն ամեն ինչ արեցին ապացուցելու համար, որ պետք է ինքնալուծարվեն: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 16-ին, ԱԺ-ում «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկումից առաջ հայտարարեց օրինագծի հեղինակ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

Տիգրան Ուրիխանյանը խոսքը ուղղելով ուսանոներին՝ ընդգծեց.

«Խոսքս ուղղում եմ ոչ թե պատգամավորներին, որոնք ամեն ինչ արեցին ապացուցելու համար, որ պետք է ինքնալուծարվեն: Այլ խոսքս ուղղում են ուսանողներին: Չվարանեք հանկարծ, այս քաղաքական, անձնական դրդապատճառներով դահլիճը լքած պատգամավորյաց բազմությունը չի կարողանալու ազդել այս որոշման վրա:Մենք կարճ ժամանակ անց ունենալու ենք նոր Ազգային ժողով: Սիրելի ուսանողներ, ես խոստանում եմ ձեզ, որ ձեր ուսման վարձերը տարաժամկետվելու են ամսվա կտրվածքով: Դուք ունենալու եք հնարավորություն եւ բուհերից չթռնելու դուս միայն այն պատճառով, որ այստեղ կային ապաշնորհ մարդիկ, որոնց համար դա երկրորդական բան էր: Նրանց համար երկրորդական է, որ որեւէ բժիշկ կարող է դառնալ մատուցող, որեւէ ուսուցիչ կարող է դառնալ արտագաղթող, ինչ է թե չունի գումար վճարելու ուսման համար»:

 

Լրահոս

Դիտել ավելին