Կարևոր իրադարձություններ

ՀՀԿ-ի օրոք սեռական փոքրամասնությունները եւ աղանդավորները չէին վխտում. Շարմազանով

16 Նոյեմբեր, 2018 14:26
ՀՀԿ-ի օրոք սեռական փոքրամասնությունները եւ աղանդավորները չէին վխտում. Շարմազանով

 

 Կա Սահմանադրություն եւ ըստ դրա ՀՀ-ում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին ունի բացառիկ իրավունքներ եւ տեսնում ենք այդ վտանգներն ու փորձում են տալ ուղիղ օրենսդրական լուծումներ,-այսօր՝ նոյեմբերի 16-ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա մասնավորապես նշեց. «Հանրապետականի իշխանության օրոք սեռական փոքրամասնությունները եւ աղանդավորները չէին վխտում եւ Առաքելական Սուրբ եկեղեցու վրա հարձակումներ չէին իրականացնում, Վեհարանի գրավման փորձեր չէին կատարում եւ Ջերմուկի ճանապարհին էլ կաթողիկոսի վրա չէին հարձակվում: Այ դրա համար դրա անհրաժեշտությունը չկար: Իսկ էս 6 ամսվա ընթացքում մենք տեսանք ե՛ւ Վեհարանի գրավման փորձեր, ե՛ւ Վեհափառի նկատմամբ ոտնձգություն, ե՛ւ աղանդավորության քարոզ, ե՛ւ գոմիկության քարոզ: Այ դրա համար մենք էսօր բերել ենք այս օրենսդրական նախաձեռնությունը»։

Շարմազանովը նախագծի տապալման մեջ մեղադրեց «Ելք» խմբակցության պատգամավորներին ու Նիկոլ Փաշինյանին։

Իսկ դիտարկմանը, որ Կաթողիկոսը այսօր չի կարողանում ազատ շրջել, դրանում հենց ինքն է մեղավոր, ՀՀԿ–ականը համոզմունք հայտնեց՝ հավատացյալներն իրավունք չունեն գնահատականներ տալ հոտի առաջնորդներին. «Հայ առաքելական եկեղեցու հետեւորդները, եթե Աստվածաշունչ մի քիչ շատ կարդային, կհասկանային, որ մենք իրավունք չունենք գնահատական տալ մեր հոտի առաջնորդներին: Վեհափառը դա Աստծուց ա, ցանկացած եկեղեցու առաջնորդ, նա Աստծուց ա: Եվ մենք՝ որպես Հայ առաքելական եկեղեցու հոտի հետեւորդներ, մենք չէ, որ պետք է որոշենք ինչ պետք է անի վեհափառը, ինչ չպետք է անի, մենք պետք է նրան պաշտպանենք»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին