Կարևոր իրադարձություններ

Վալերի Հովհաննիսյանի ընտանիքը գնել է Մոսկվայի Արարատի բաժնետոմսերի ամբողջ փաթեթը

16 Նոյեմբեր, 2018 12:56
Վալերի Հովհաննիսյանի ընտանիքը գնել է Մոսկվայի Արարատի բաժնետոմսերի ամբողջ փաթեթը

Ֆուտբոլային հայտնի մենեջեր Վալերի Հովհաննիսյանի ընտանիքը գնել է Մոսկվայի «Արարատ» ֆուտբոլային ակումբի բաժնետոմսերի ամբողջ փաթեթը:

«360» հեռուստաալիքի փոխանցմամբ Հովհաննիսյանն ասել է.

«Այո, դա այդպես Է: Մոտ ժամանակներս մենք սոցիալական ցանցերում էջեր կունենանք երկրպագուների հետ կապ պաշտպանելու համար: Ակումբի և թիմի վերաբերյալ մնացած տեղեկատվությունը կփոխանցենք աստիճանաբար:

Մենք ոչ մի տեղ չենք շտապում, թիմ ենք կառուցում: Առաջիկա խաղն անցկացնելու ենք արդեն այս կիրակի` «Լուչ» ստադիոնում մրցելով «Դոլգոպրուդնիի» հետ»,- ընդգծել է ֆուտբոլային մենեջերը:

 

Լրահոս

Դիտել ավելին