Կարևոր իրադարձություններ

Գալուստ Սահակյանը տապալեց Կառավարության որոշ նախագծերի ընդունումը

16 Նոյեմբեր, 2018 11:25
Գալուստ Սահակյանը տապալեց Կառավարության որոշ նախագծերի ընդունումը

ԱԺ-ն շարունակում է քառօրյայի աշխատանքները։ Նիստի մեկնարկին չհաջողվեց քվորում ապահովել, որպեսզի քվեարկության դրվեն նախորդ օրը քննարկված նախագծերը: Քվորում ապահովվեց 30 րոպե ուշացմամբ՝ ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանի գրանցումից հետո։ 

«Բա որ Գալուստ Գրիգորիչն ասում էր՝ ծափ կտաք իմ գալուն»,- պատգամավորի մուտքին նիստերի դահլիճ կատակով այսպես արձագանքեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

ԱԺ-ը քվեարկության դրեց «Պետական համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու նախագիծը: Նախագիծը չընդունվեց, քանի որ Գալուստ Սահակյանը չմասնակցեց քվեարկությանը:

«Գալուստ Գրիգորիչ, չե՞ք քվեարկում»,- հարցրեց ԱԺ փոխնախագահ Շարմազանովը: Գալուստ Սահակյանը նշեց՝ «ոչ»: ԱԺ նախագահն արձանագրեց, որ Սահակյանը մտածված չի մասնակցում քվեարկությանը, և հայտարարեց, որ նախագիծը չի ընդունվել 51 կողմ, 1 ձեռնպահ քվեարկությամբ:

«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխությունների նախագիծն առաջին ընթերցմամբ և «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ նույնպես չընդունվեցվին նույ պատճառով:

 

 



 

Լրահոս

Դիտել ավելին