Կարևոր իրադարձություններ

Չարաշահումներ՝ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին պատկանող ընկերությունում․ «Հրապարակ»

16 Նոյեմբեր, 2018 07:56
Չարաշահումներ՝ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին պատկանող  ընկերությունում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հայասի գրուպ» ընկերությունում Պետեկամուտների կոմիտեն չարաշահումներ է բացահայտել եւ շուրջ 6 մլն դրամով տուգանել՝ 20 չգրանցված աշխատող ունենալու համար, տեղեկացանք ՊԵԿ աղբյուրներից։ Մեկնաբանություն ստանալու համար զանգահարեցինք «Հայասի գրուպ», սակայն մեզ խնդրեցին զանգահարել այլ բաժին եւ այսպես շարունակ՝ նախ կադրերի բաժնից Նարինե Թադեւոսյանին, ապա՝ գլխավոր հաշվապահ Վարդուհի Բալբաբյանին, ով ասաց, որ ՊԵԿ-ը նոր է ստուգումներն ավարտել եւ որեւէ բան չի հայտնաբերել՝ հավելելով, որ դա «Հայասի գրուպի» ներքին գործն է, եւ մեզ դա չպետք է հետաքրքրի։

 

 

Լրահոս

Դիտել ավելին