Կարևոր իրադարձություններ

«Իմ քայլը»-ի համապետական ցուցակը քաղաքական աջաբսանդալ էր. Շարմազանով

15 Նոյեմբեր, 2018 16:48
«Իմ քայլը»-ի համապետական ցուցակը քաղաքական աջաբսանդալ էր. Շարմազանով

Այսօր ՀՀԿ–ական Էդուարդ Շարմազանովը կարծիք հայտնելով «Իմ քայլը» դաշինքի համապետական ցուցակ մասին նշել է.  

«Կոռեկտ չէ գնահատել ուրիշների ցուցակը, բայց «Իմ քայլի» ցուցակում քաղաքական գաղափարախոսություն չտեսա, ոնց որ քաղաքական աջաբսանդալ լիներ։ Ես լավ չեմ պատկերացնում՝ մարդիկ ամբողջ կյանքում դեմ են եղել ԵՏՄ–ին, բայց այսօր հայտնվել են մի ցուցակում, որի ղեկավարը ԵՏՄ–ի ջատագովն է, մարդիկ ամբողջ կյանքում դեմ են եղել կարմիր գծերին ու կամերաներին, հիմա մի ցուցակում են հայտնվել, որտեղ պաշտպանում են կարմիր գծերն ու կամերաները։ Չեմ հասկանում՝ ինչ սկզբունքով է ստեղծվել իրենց ցուցակը, պետք է լինի հստակ քաղաքական գիծ, ոնց որ հրապարակի միտինգավոր ժողովրդից ընտրել են, եկել են, ասենք թե 80-90 տոկոս հավաքեցին, բայց հետո ի՞նչ են անելու։ «Իմ քայլ»–ում չեմ տեսնում քաղաքական գաղափարախոսություն, թե ինչը, օրինակ, կարող է միավորել ցուցակի 2–րդ ու 15–րդ համարին»,– եզրափակել է  Շարմազանովը։

 

Լրահոս

Դիտել ավելին