Կարևոր իրադարձություններ

Վճռաբեկ դատարանը քննում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի մասին որոշումը

15 Նոյեմբեր, 2018 16:13
Վճռաբեկ դատարանը քննում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի մասին որոշումը

ՀՀ վճռաբեկ դատարանն այժմ  քննում է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի  եւ Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպաններ Հայկ Ալումյանի, Ռուբեն Սահակյանի, Արամ Օրբելյանի եւ Հովհաննես Խուդոյանի վճռաբեկ բողոքները՝ օգոստոսի 13-ին ՀՀ վերաքննիչ դատարանի կայացրած՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու մասին որոշման դեմ։

 Վճռաբեկ դատարանում բողոքը քննվում է կոլեգիալ, այսինքն՝  Վճռաբեկ դատարանի պալատի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ: Վերաքննիչ դատարանի կայացրած որոշումները վերանայում է Վճռաբեկ դատարանի քրեական պալատը:

Վճռաբեկ դատարանը դատական նիստում գործը քննում է ողջամիտ ժամկետում:

 

Լրահոս

Դիտել ավելին