Կարևոր իրադարձություններ

Հավակնու՞մ է արդյոք Արայիկ Հարությունյանը ԱԺ նախագահի պաշտոնին

15 Նոյեմբեր, 2018 15:56
Հավակնու՞մ է արդյոք Արայիկ Հարությունյանը ԱԺ նախագահի պաշտոնին

Այսօր ԿԳ նախարարի պաշտոնակատար  Արայիկ Հարությունյանը խոսելով  ՀՀԿ-ականների այն պնդումների մասին, թե նոր խորհրդարանը 1-2 տարվա կյանք է ունենալու նշել է.

«Մենք հաջորդ ընտրությունները կունենանք 2023 թվականին։ Որեւէ գործողություն մինչեւ այժմ հակասահմանադրական չի եղել, դրանք ֆիքսվել են։ Բոլոր մեր գործողությունները եղել են սահմանադրության շրջանակում եւ որեւէ մեկը որեւէ կերպ չի կարող մատնանշել, որ հեղափոխական ուժերի այս քայլը եղել է հակասահմանադրական»։

Խոսելով այն լուրերի մասին, թե ինքը ԱԺ նախագահի հավականորդներից է, Հարությունյանը պատասխանել է․ «Ընտրությունների արդյունքը եւ թիմային քննարկումները ցույց կտան, թե ով է իրական հավակնորդը։ Ես կարծում եմ՝ որեւէ քաղաքական գործիչ, որը քաղաքական գործընթացներին մասնակցում է, իր համար նման սահմանափակումներ չկան։ Այսինքն՝ յուրաքանչյուրը ձգտում է առավելագույնին»։

Արայիկ Հարությունյանը անդրադարձել է նաև ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանի այն հայտարարությանը, թե, եթե առաջադրվի Նիկոլ Փաշինյանի ուսապարկը, սելֆիի ձողը եւ հազը, ՔՊ-ն կրկին առաջ է լինելու՝ նշել է․

 «Ես ցավում եմ, որ Արմեն Աշոտյանը իրեն մրցակից է տեսնում այդ կոմպոնենտներին...Կառավարությունը թիմային աշխատանք է, եւ խնդրում եմ՝ ուսումնասիրեք անցած տարվա ընտրությունները ռեյտինգային եւ կտեսնեք, թե Նիկոլ Փաշինյանի թիմակիցները ինչպես են աշխատել ընտրատարածքներում եւ այդ սահմանափակումների պայմաններում ինչքան շատ ձայն են հավաքել»։

 

Լրահոս

Դիտել ավելին