Կարևոր իրադարձություններ

Ձեր և մեր դիրքորոշումները չեն համընկնում. Հակոբ Արշակյանը՝ «Ղեկը աջ» նախաձեռնության անդամներին

15 Նոյեմբեր, 2018 15:44
Ձեր և մեր դիրքորոշումները չեն համընկնում. Հակոբ Արշակյանը՝  «Ղեկը աջ» նախաձեռնության անդամներին

Այսօր «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները կրկին բողոքի ակցիա էին անցկացնում Կառավարության շենքի դիմաց: Ակցիայի մասնակիցներից մեկը դիմելով ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանին՝ ասել է.

 

«Մենք խնդրում ենք հնարավորություն տալ՝ աջ ղեկով մեքենաները ներմուծել Հայաստան, որովհետև չենք ուզում դրանք փչացնել: Կասկածում ենք, որ աջ ղեկով մեքենաները վտանգավոր են, ուստի չենք ուզում տեղափոխել ղեկը, որպեսզի ավելի մեծ վտանգի տակ չընկնենք»:

Նրանցից մեկն էլ հավելեց. «Ձեր փոխնախարարը փաստում է, որ իր մեքենան էլ է աջ ղեկով և չի պատրաստվում փոխել, որովհետև դա շատ վտանգավոր է... Էդ ինչի՞ իրա համար վտանգավոր է, մեր համար վտանգավոր չի՞»:

Նախարարի պաշտոնակատարը լսելով խնդրի հետ կապված հավաքվածների դժգոհություններն՝ ասել է.

 «Դուք էիք ասում, որ Վրաստանի տարածքում են ղեկ փոխում, հիմա էլ շատացել են փոխողները, հերթեր են առաջանում, թուրքերն են աշխատում՝ գներ են բարձրացնում... մենք էլ փորձել ենք այս մեխանիզմով թույլ տալ, որ ձեր խնդիրը լուծեն...»:

 

Հակոբ Արշակյանը եզրափակելով իր խոսքն ասել է, որ ՃՈ-ն դեմ է, որպեսզի աջ ղեկով մեքենաները շարունակեն շահագործվել և այդ բոլոր հարցերը նրանց հետ պետք է նախևառաջ քննարկել:

«Ձեր և մեր դիրքորոշումները չեն համընկնում: Ոստիկանությունը հայտնել է իր դիրքորոշումը, ՊԵԿ-ն էլ առաջարկել է: Մենք լսել ենք իրենց, համաձայնվել ենք՝ դարձրել կառավարության որոշման նախագիծ»:

«Իսկ Դուք փորձագետին լսել ե՞ք, որ ասել է ղեկ տեղափոխելը վտանգավոր է»,- դիմելով նախախարի պաշտոնակատարին, ասել է «Ղեկը աջ» նախաձեռնության անդամներից մեկը, որի հարցն անպատասխան մնաց:

 

Լրահոս

Դիտել ավելին