Կարևոր իրադարձություններ

Հայաստանի ներկայիս ղեկավարությունը կարող է տարածքային զիջումների գնալ. Փոստանջյան

15 Նոյեմբեր, 2018 14:55
Հայաստանի ներկայիս ղեկավարությունը կարող է տարածքային զիջումների գնալ. Փոստանջյան

Հայաստանի ներկայիս իշխանությունը Ղարաբաղի հարցով շարունակում է նախկին ղեկավարության քաղաքականությունը: Այս մասին նոյեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:

Փոստանջյանը նշում է՝ Հայաստանի նախկին իշխանությունը 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ կարողացավ գլոբալ իմաստով հետ մղել Ադրբեջանի ագրեսիան, սակայն հակառակորդին 800 հա հող զիջեց, ինչն անթույլատրելի է:

«Հայաստանի ներկայիս իշխախունությունն, ըստ էության, այս ամբողջ ընթացքում շարունակել է նախկին իշխանությունների քաղաքականությունը», - հավելեց Փոստանջյանն՝ ընդգծելով, որ իրականում երկրի արտաքին եւ ներքին քաղաքականությունում ոչինչ չի փոխվել:

«Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավարը նաեւ մտահոգություն հայտնեց այն կապակցությամբ, որ հանրապետության ներկայիս ղեկավարությունը պատրաստ է գնալ տարածքային զիջումների ինչ-որ ֆինանսական արտոնությունների դիմաց:

Զարուհի Փոստանջյանի կարծիքով, եթե նրանք գնան դրան, ապա հայ հասարակությունը «նրանց չի ների այդ դավաճանությունը, իսկ իշխանությունը նույն ճակատագրին կարժանանա, ինչ 1915-ին Ցեղասպանության կազմակերպիչները»:

 

Լրահոս

Դիտել ավելին