Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483
    486

  • EUR

    545,5
    553,5

  • RUB

    7,16
    7,41

Կարևոր իրադարձություններ

 

Կառավարության նիստերը կլինեն դռնբաց, բնականաբար դռնփակի անհրաժեշտություն ևս կլինի. Փաշինյան

15 Նոյեմբեր, 2018 13:44
Կառավարության նիստերը կլինեն դռնբաց, բնականաբար դռնփակի անհրաժեշտություն ևս կլինի. Փաշինյան

Այսօր ժամանակավոր, համաձայնության կառավարության հերթական նիստին արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը ներկայացրեց Կառավարության նիստերը դռնբաց անցկացնելու մասին որոշման նախագիծը։

Նշենք, որ գործող օրենքով Կառավարության նիստերը դռնփակ են, իսկ վարչապետի որոշմամբ նիստի մի մասը կարող է անցկացվել դռնբաց: Արտակ Զեյնալյանն ասաց, որ փոփոխությամբ Կառավարության նիստերը կլինեն դռնբաց, իսկ վարչապետի որոշմամբ նիստն ամբողջությամբ կամ դրա մի մասը կարող է անցկացվել դռնփակ:

Փոփոխություններով ընդլայնվելու են նաև վարչապետի աշխատակազմի ղեկավարի լիազորությունները, ըստ որի՝ վարչապետի որոշման հավելվածը ստորագրում է վարչապետի աշխատակազմի ղեկավարը՝ դրանով հաստատելով, որ տվյալ հավելվածը վարչապետի ընդունածն է:

Նիկոլ Փաշինյանը ընդգծեց, որ այսպիսով լուծում են նաև ժամանակին աղմուկ բարձրացրած հարցը:

«Հիշում եք, որ օրենքով նախատեսված է, որ նիստերը դռնփակ են, հիմա մենք հակառակն ենք անում՝ նիստերը կլինեն դռնբաց, բնականաբար դռնփակի անհրաժեշտություն կլինի, դրա համար որոշում կկայացնենք»,- ասաց նա:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին