Կարևոր իրադարձություններ

Ինչու՞ են դժգոհում Արտաշատի թիվ 5 դպրոցում սովորող աշակերտների ծնողները

16 Նոյեմբեր, 2018 16:10
Ինչու՞ են   դժգոհում Արտաշատի թիվ 5 դպրոցում սովորող աշակերտների ծնողները

Օրերս Shabat.am լրատվականի խմբագրությունը նամակ է ստացել Արտաշատ քաղաքի թիվ 5 դպրոցում սովորող մի քանի  աշակերտների ծնողների կողմից, ովքեր արտահայտում են իրենց դժգոհությունն ու անհանգստությունը՝ այս դպրոցի տնօրենի պաշտոնավարման առնչությամբ:

Ուղարկված նամակում մասնավորապես ասվում է.

«Արդեն քանի ամիս է Ոստիկանության «Հերթապահ մաս» հաղորդման միջոցով հրապարակվել է, որ  հայտնաբերվել է Հայաստանում   թմրանյութի բիզնեսով զբաղվող հանցավոր խումբ : Խմբի անդամներից Գարիկ Հարությունյանը և Իշխան Դավթյանը Արտաշատ քաղաքի թիվ 5 դպրոցի տնօրեն Արմինե Դավթյանի ընտանիքի անդաներն են, ընդ որում՝ Իշխան Դավթյանը տնօրենի որդին է: Զարմանալի է, ինչպես կարելի է նման տնօրենը մինչև հիմա պաշտոնավարի, միաժամանակ զբաղվի աշակերտների կրթությամբ և դաստիարակությամբ:

Չգիտենք, թե ով է այդ հարցին լուծում տալու, իսկ ծնողների շրջանում գոյություն ունեցող անհանգստությունը հասունանում է:

  Խիստ անհանգստանում ենք, որ Արմինե Դավթյանն աշխատում է որպես տնօրեն:

  Մենք՝ ծնողներս, այդ ծանր ժամանակներում դաստիարակում ենք, որ մեր երեխաները հեռու լինեն թմրանյութերից, և նմանատիպ այլ հոգեմետ դեղերից:

Պահանջում ենք, որ բարձր բարոյական արժեքներ ունենա մեր տնօրենը, որը կրթում և       դաստիարակում է մոտ 1000-ի հասնող երեխաների

                                                                                                                     Մի խումբ ծնողներ »:

Հասկանալի պատճառներով նամակն ուղարկած ծնողները չեն ցանկանում բացահայտել իրենց անունները:

 

Լրահոս

Դիտել ավելին